Տեսանյութ. Այդ փորձառու սպաները ծառայել են տարբեր նախագահների օրոք եւ նորմալ է, որ թարմացում է գնում. վարչապետի խոսնակ
![](https://i.ytimg.com/vi/8k9Mq34DQlY/hqdefault.jpg)
«Եթե մարդը որոշում է, որ պետք է լքի պաշտոնը, մենք պետք է կանգնացնենք, ասենք՝ մի լքի՞: Այդ փորձառու սպաները ծառայել են տարբեր նախագահների օրոք, հիմա այդպիսի որոշում են կայացրել, շատ նորմալ է, որ թարմացում է գնում: Կամ եթե մարդը որոշում է կայացրել հեռանալ, ինձ թվում է, ոչ միշտ է, որ պետք է կանգացնել կամ հետ բերել»մ-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ արդեն նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի փոխարեն թեկնածու կա, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ քննարկումներ արվում են: Սահմանված ժամկետներում կներկայացվի»: