Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

30 հոկ 2019 12:35

Մենք մերժում ենք ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը.դա կբարդացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:

«Մենք մերժում ենք «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագրված թիվ 296 փաստաթուղթը: Քաղաքական նկատառումներով ընդունված այդ որոշումը որևէ առնչություն չունի պատմության և իրավունքի հետ»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Շեշտվում է այն հանգամանքը, որ եթե որոշ ուժեր, չկարողանալով Սիրիայում «խաղաղության ակունք» ռազմագործողությունը կանխել, կարծում են, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել Անկարայից, ապա սխալվում են։

«Այս որոշումը Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար չունի որևէ վավերականություն: Բանաձևի այս նախագիծը չի ենթադրում որևէ իրավական պարտավորություն և այլ բան չէ, քան ԱՄՆ-ի հայկական լոբբիին և Թուրքիայի դեմ գործող շրջանականերին գոհացնելու նպատակով արված քաղաքական քայլ»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությամ մեջ հիշեցում է արվում, թե ինչպես է Հայաստանը հրաժարվել 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկից։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը կբարդացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները։
«Անկասկած այս որոշումը ստվեր է գցում ԱՄՆ-ի Ներկայացուցիչներկի պալատի վարկանշի վրա և բացասականորեն է անդրադառնալու Թուրքիայի հասարակությունում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալումներին»,- ասվել է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
Աղբյուրը՝ ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր