Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

01 նոյ 2019 13:38

Տեսանյութ. Ո՞ւր էր Եվրոպան, երբ մեր զավակներին խաչում էին անապատներում. Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան

Ուր էր այդ Եվրոպան, երբ մեր աղջիկներին պղծում ու լցնում էին Եփրատ գետը։ Ուր էր այդ Եվրոպան, երբ մեր զավակներին խաչում էին անապատներում, ուր էր այդ Եվ՚ոպան, երբ մեր որդիներին իսլամացնում ու թրքացնում էին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» հասարակական կազմակերպության նախաձեռնող Վահագն Չախալյանը՝ պնդելով որ Հայաստանում «Ստամբուլյան կոնվենցիա»-ն չի վավերացվելու։ 
«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ քիչ առաջ ԱԺ բակում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան։ Ոստիկանները պատնեշ կազմեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները փողոցը չփակեն։ Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև լարված խոսակցություն ընթացավ։ Ակցիայի մասնակիցները պնդում էին՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարելի է ճանապարհ փակել, ապա իրենց ինչու չի թույլատրվում։ Ոստիկանները շարունակեցին պնդել, որ ճանապարհ չի փակվելու և ամեն ինչ լինելու է օրենքով։
Հավելենք, որ այսօր Ստամբուլյան կոնվենցիան քննարկվելու է ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր