Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում, նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ»       Անդրանիկ Սիմոնյանը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից՝ իր առանձնատան մասին հրապարակումից. «Հրապարակ»    

14 նոյ 2019 13:12

Մոսկվայում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյան ՀՀ քաղաքացի էր

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայ մարզիկ Ա․Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։
Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, 1979 թ․-ին ծնված Ա․Բոլյանի դին հայտնաբերվել է ս/թ․ նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արեւմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում):



ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ։
Ա․Բոլյանը ՀՀ քաղաքացի է:
Ավելի վաղ  հայտնվել էր, որ Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում։
Երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի  իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում եւ գլխին, ու դիմել փախուստի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր