Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ          Ադրբեջանով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ       Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

13 հուլ 2026 10:35

Ադրբեջանով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ

Ադրբեջանով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներԲաքուն միակողմանիորեն վերացրել է Երեւանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշիում 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

Ալիեւը նշել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։ «Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանը, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի այլ վայրերում», - ընդգծել է Իլհամ Ալիեւը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր