Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել          Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է       Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում    

18 նոյ 2019 13:46

Կամրջից սիրահար զույգը ցած է նետվել.աղջիկը հղի է եղել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանում։ Նովոսիբիրսկի Բուգրինսկի կամուրջից սիրահար զույգը ցած է նետվել։

Փրկարարները շատ արագ տեղ են հասել, աղջկան փրկել հաջողվել է, նա այժմ հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Տղային, ցավոք, փրկել չի հաջողվել, նա մահացել է։Հայտնի է ողբերգության մանրամասները։ զույգը՝ 14-ամյա աղջիկն ու 17-ամյա տղան, սիրահարներ են։ Հանդիպել են սեպտեմբերից, իսկ օրերս իմացել են, որ աղջիկը հղի է։
Տղայի ծանոթները պատմել են, որ զույգը ծնողներին ամեն ինչ պատմել է, վերջինները դեմ են եղել, որ նրանք միասին լինեն։ Հենց սա էլ, ամենայն հավանականությամբ, երիտասարդներին նման արարքի է դրդել։
Դեպքի առթիվ քննություն է սկսվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր