Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ազատել են աշխատանքից          ԵՄ-ն Հայաստանում կստեղծի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն       ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր    

22 նոյ 2019 12:13

Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է. Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի ՄեդվեդևնԱդրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստան անվանել է երկու երկրի միջև գործընկերության և բարեկամության անմիջական հաստատում:
Ինչպես հայտնում է ТАССգործակալությունը, ՌԴ վարչապետն ուշադրություն է հրավիրել Ալիևայի այցի ծրագրի հագեցվածության վրա, որը ներառում է նաև հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսված է ուրբաթ:
Հանդիպման սկզբում Մեդվեդևը նշել է, որ նախատեսվում է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը միջտարածաշրջանային համաժողովին: «Այդ բոլորն արտահայտում են բարիդրացիական հարաբերությունների, գործընկերության և մեր երկրների միջև բարեկամության մակարդակը»,-ասել է ՌԴ վարչապետը բանակցությունների մեկնարկին՝ առաջարկելով քննարկել երկկողմ փոխգործակցության խնդիրները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր