Թուրքիայում տեղադրվել է Կոմիտասի արձանը
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2019/11/pervyii_letnyii_opyitnyii_obrazec_passazhirskogo_samoleta_ms21300_bortovoi_nomer_001_registraconnyii_nomer_73051_seriinyii_nomer_21001_zhukovskii_av_wy5bsjvt_1566288301.jpg)
Հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, իսկ հովանավորը՝ Սարգիս Գյուլեքեչը: Կոմիտասի արձանը պատրաստվել և կանգնեցվել է նրա ծննդյան 150 ամյակի կապակցությամբ:
«Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո»,- հայտնում է arevelk.am-ը:
Հայոց ցեղասպանության ժամանակ պոլսահայ մտավորականների հետ Կոմիտասը ևս ձերբակալվում և աքսորվում: ԱՄՆ դեսպան Մորգենթաուի ջանքերով Կոմիտասի կյանքը փրկվում է, բայց եղեռնի ահասարսուռ տեսարանների հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ Կյանքի վերջին տարիներն Կոմիտասն անցկացրել է Ստամբուլի և Փարիզի բուժական հաստատություններում։