Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 նոյ 2019 13:33

Ձերբակալված պետական պաշտոնյային դատարանը ազատ արձակեց. բերման ենթարկվածներից մեկն էլ տնօրեն է

Նոյեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռազմիկ Ադամյանը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երեւանի բնակիչ, 50-ամյա Արթուր Հայրապետյանի նկատմամբ:
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դատավոր Դավիթ Բալայանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է մերժել ավագ քննիչ Ռ. Ադամյանի միջնորդությունը եւ Ա. Հայրապետյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութ պահելու հատկանիշներով ՝ դատարանից ազատ է արձակվել:



Աղբյուրի տեղեկություններով՝ նրա հետ ոստիկանություն բերման ենթարկվածներից Մ. Մոսինյանը պարզվել է՝ աշխատում է «Քամերո» ՍՊԸ-ի տնօրեն, Է. Պողոսյանը աշխատում է «Յանդեքս» տաքսի ծառայությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետեւ համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին էին բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Այդ քաղաքացիները եղել էին Mercedes մակնիշի ավտոմեքենայով:
Նրանք էին՝ Երեւան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գեւորգ Պետրոսյանը, Երեւան քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Հայրապետյանը, Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Մանվել Մոսինյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ, 50-ամյա Էդուարդ Պողոսյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Գ. Պետրոսյանի մոտից հայտնաբերվել է 1 հատ ներարկիչ մոտ 1.5 մլ թափանցիկ հեղուկ զանգվածով լցված, անձեռոցիկի մեջ փաթեթավորված մոտ 1.2 գ դեղնականաչավուն զանգված, 1 հատ փայտե ծխամորճ եւ 1 հատ 10 մգ ծավալով դատարկ ներակիչ, իսկ Ա. Հայրապետյանի մոտից հայտնաբերվել է 1 ամբողջական եւ 2.5 (B8) գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր, Մ. Մոսինյանի մոտից հայտնաբերվել է 3 հատ «Լիրիկա 10 մգ» գրառմամբ դեղահաբեր:
Դեպքի վայրում կատարելով զննություն, Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի առջեւի աջ նստատեղի վրայից հայտնաբերվել էր 0.2 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա է եղել 0.1 մլ ծավալով անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ առջեւի աջ նստատեղի դիմացի ոտնամանի վրայից հայտնաբերվել է «Վագա- ֆարմ» գրառմամբ պոլիէթիլենային տոպրակ:
Այդ տոպրակում եղել էր 4 հատ ներարկիչի բացված փաթեթներ, 1 հատ 2մլ տարողությամբ դատարկ ներարկիչ, 1 հատ ապակյա սրվակ, 2 հատ 2 մլ տարողությամբ դատարկ սրվակներ, 1 հատ բացված եւ կիսով չափ լցված 2մլ տարողությամբ հեղուկով սրվակ եւ 49 հատ դեղին գույնի դեղահաբեր:
Նշենք, որ Դատարանի որոշմամբ ազատ արձակվածը Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Էկոտուրիզմի աջակցության եւ զարգացման բաժնի պետ, 50-ամյա Արթուր Հայրապետյանն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր