Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 դեկ 2019 12:57

Տեսանյութ. «Կարոտել էի խաղալը»․ Մխիթարյանն իտալերեն է պատասխանել լրագրողների հարցերին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանելով լրագրողների հարցերին` իտալերեն անդրադարձել է «Վերոնա»-ի հետ խաղում տարած հաղթանակին:


«Կարոտել էի խաղալը, հիմա ինձ լավ եմ զգում: Երկու ամիսը երկար ժամանակ է: Իմ կարծիքով, կարևոր էր հաղթել այս խաղում: Թեպետ լավ չխաղացինք, սակայն վաստակեցինք կարևոր 3 միավոր»,- լրագրողների հետ զրույցում ասել է հայ կիսապաշտպանը:
Մխիթարյանի խոսքով` թիմում մի շարք ֆուտբոլիստներ նորեկներ են, և այս մրցաշրջանը դեռևս նոր է մեկնարկել: Թիմը պետք է ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար:
Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց «Վերոնա»-ին և առավելության հասավ 3։1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ ավելացված րոպեին խփեց նաև «գայլերի» երրորդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր