Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

04 դեկ 2019 10:00

Հայկ Մարությանի դեմ նոր քրգործերի հիմքեր կան.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հայկ Մարությանը «խառը» վիճակների մեջ է ոչ միայն «ԿամԱԶ»-ների մասով, այլև իր արձակուրդի. քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանն ինչ-որ կեղծիք է կատարել արձակուրդի փաստաթղթերում:

Այս խնդրո՞վ եք դիմել դատախազություն՝ հարցրինք «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։  «Այո»:

Դա առնչվում է հոկտեմբերի 17-ին քաղաքապետի` արձակուրդ գնալու կարգադրությա՞նը։ «Բանն այն է, որ Հայկ Մարությանի մամլո քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մարությանը, ըստ այդ կարգադրության, արձակուրդից պետք է վերադառնա նոյեմբերի 4-ին, սակայն արձակուրդը դե ֆակտո երկարացվել էր, նախկին կարգադրությունը, փաստացի, դրվել էր մի կողմ (իրականում վերացվել էր), և ստեղծվել էր նոր կարգադրություն` հետին թվով»:
Մարությանի ստորագրությա՞մբ։ «Այո, այդ փաստաթղթի տակ նրա ստորագրությունն է․ տպավորություն են ստեղծում՝ իբրև քաղաքապետը չի երկարաձգել արձակուրդը, այլ հրամանն ի սկզբանե հենց այդպիսին է եղել։ Քաղաքապետ Հայկ Մարությանին հատկացնել 14 աշխատանքային օր` հոկտեմբերի 22-ից հոկտեմբերի 8-ը ներառյալ։ Կարգադրության մյուս մասում էլ՝ «Հանձնարարել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` գործուղում մեկնելու անհրաժեշտության կամ այլ չնախատեսված դեպքերում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին»։ Սա 2 քրեական գործի հիմք է. նախ որ քաղաքապետն իրավասու չէ փոխանցել լիազորությունները Հայկ Սարգսյանին, և ապա` այս փաստաթուղթը կեղծ է, որովհետև քաղաքապետն այդ օրը գտնվել է արձակուրդում, սակայն որոշման տակ դրված է իր ստորագրությունը»: 
Դուք հույս ունեք, որ դատախազությունն ընթա՞ցք կտա գործին։ «Անշուշտ, դատախազությունն արդեն իսկ արձագանքել է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր