Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

04 դեկ 2019 12:29

Կրկին միայնակ. Մի՞թե հայտնի ամուսինները կրկին վիճել են

Բոլորովին վերջերս Արմեն Ջիգարխանյանի կյանքում փոփոխություններ էին տեղի ունեցել։ Նրա մոտ էր վերադարձել նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, որի հետ նա երջանիկ է եղել գրեթե հիսուն տարի։ Նախկին ամուսինների վերամիավորման մասին հայտարարել էին «Առաջին ալիք»-ի եթերում։ «Սոբեսեդնիկ»-ի հաղորդմամբ՝ օրերս հայտնի է դարձել, որ Տատյանա Սերգեեւնան կրկին Ամերիկա է մեկնել։ Մի՞թե հայտնի ամուսինները կրկին վիճել են։

«Տատյանա Սերգեեւնան Լաս Վեգաս է մեկնել։ Նա չի կարող ամեն ինչ թողնել ու Մոսկվայում մնալ։ Նա Ամերիկայում մեծ տուն ունի իր այգիով, мի ամբողջ տնտեսություն, որը խնամքի կարիք ունի։ Այդ ամենի մասին հարկավոր է հոգ տանել կամ էլ վաճառել։ Մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ»- նշել է Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը։


Մինչ Վլասովան ԱՄՆ-ում է, Արմեն Բորիսովիչի մասին հոգ են տանում աշխատակիցները, այցելում են ընկերները։ Ենթադրվում է, որ դեկտեմբերի վերջին Տատյանա Սերգեեւնան կրկին Ռուսաստան կվերադառնա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր