«Ով ա սպանել իմ բալին, բերեք.ՊՆ-ից իրենց ոչ ոք չի այցելել»․ հրազենային վիրավորում ստացած զինվորի մայրը ուշագնաց եղավ (ուղիղ)

Նրանք Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչներ են։
Արթուր Աջամյանի մայրը՝ Ֆերոյան Գոհարը պնդում էր՝ ցանկանում է իմանալ պատճառը, թե ինչու է սպանվել իր որդին․ «Ես իմ զինվորին եմ ուզում, 20 տարի որբ պահեցի, ես սրտից հիվանդ եմ, բալես իմ խնամքի տակ էր, բերեք իմ բալին։ Ով ա սպանել, բերեք։ Ինչի համար են սպանել, եթե իմ երեխեն խելոք է եղել։ Իմ երեխեն ոչ ծխող էր, ոչ խմող։ Ինչի են սպանել»։
Նա ասաց, որ դեկտեմբերի 1-ին է խոսել որդու հետ․ «Ասել է դիրքերում եմ, ամեն ինչ լավ է, ոչ մի կռիվ չկա, երանի թուրքի ձեռով գնար, քան թե հայի ձեռով իմ բալեն գնար»։
Մայրը նշեց, որ ՊՆ-ից իրենց ոչ ոք չի այցելել, չեն հայտնել, թե ինչու է իր որդին սպանվել։
Հարազատների հետ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, նա ասաց, որ քրգործ է հարուցվել, որը կտա պատասխանները․ «Ամեն քայլին հետամուտ եմ լինելու, որ գործն օրինական ընթացքի մեջ լինի, ինչ տեղի է ունեցել բացահայտվելու է, եթե կան մեղավորներ, նրանք օրենքով կենթարկվեն պատասխանատվության»։
Սպանվածի մայրը հանդիպման ժամանակ ուշագնաց եղավ։ Ռուստամ Բաքոյանը և հավաքվածները օգնություն ցուցաբերեցին և մորը ուղեկցեցին դեպի շտապօգնության մեքենան։