Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

05 դեկ 2019 17:20

16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերին Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Յանա Մ-ն նույն մարզի բնակիչ՝ 17-ամյա Լուսինե Հ-ի կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել և վերջինից ստացել է խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով Յանա Մ-ին հրավիրել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, իսկ Յանա Մ-ն ոստիկանությունում խոստովանել է, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի բնակիչ՝16-ամյա Վահան Ե-ն, սպառնալով, որ իր լուսանկարները «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով կմերկացի և կուղարկի իր նշանածին, ստիպել է գումարները վերցնել Լուսինե Հ-ից և տալ իրեն։
Երեկ Վահան Ե-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և կատարվածի մասին բացատրություն տվել ու բաց թողնվել։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շորթման արդյունքում Լուսինե Հ-ից ստացվել է մոտ 750 հազար դրամ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր