Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 դեկ 2019 15:38

Ինչպե՞ս հասկանալ, որ մարդն ունի թոքի քաղցկեղ, որո՞նք են նախանշանները

Ինչպե՞ս հասկանալ, որ մարդն ունի թոքի քաղցկեղ, որո՞նք են նախանշանները։ Թեմայի շուրջ զրուցել ենք ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ-ի Քիմիոթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյանի հետ։
Նրա խոսքով թոքի քաղցկեղը կարող է իրեն դրսեւորել որոշակի գանգատների ձեւով, կամ ինչ-որ շրջան ընթանալ՝ առանց որեւէ դրսեւորման։
«Հաճախ այն զարգանում է գաղտնի։ Ուշ, թե շուտ մարդ ինչ-որ գանգատ ունենում է․ կարող է ունենա կրծքավանդակի ցավ, կամ շնչառության վատացում։ Քանի որ թոքի քաղցկեղը գաղտնի է զարգանում, երբ որ մարդն ունենում է գանգատը, հաճախ արդեն ուշ է լինում․ ուռուցքն արդեն լինում է ճյուղավորված», - ասաց մասնագետը։

Լեւոն Բադալյանի խոսքով վերջնական բուժման հասնելու համար շատ կարեւոր է հիվանդության վաղ բացահայտումը։
«Վերջնական բուժում կա, բայց՝ սկզբնական փուլերում։ Եթե մարդիկ պրոֆելակտիկ ստուգվեն, իհարկե, հնարավոր է բուժել»։
Մասնագետը խորհուրդ է տալիս պրոֆելակտիկ ստուգումներ անցնել, նույնիսկ եթե հիվանդության ախտանիշներ չկան։ 
«Աշխարհում ընդունված է սկրինինգ հասկացողությունը, այսինքն հետազոտել մարդուն մինչեւ իր մոտ որեւիցե գանգատ առաջանա։ Կոնկրետ մարդիկ, եթե ծխում են եւ ծխում են տասնամյակներով, ցուցված է 50 տարեկանից հետո ամեն տարի մեկ անգամ անցնել թոքերի ԿՏ հետազոտություն, չսպասել մինչեւ ուռուցքը ճյուղավորվի, ինչ-որ գանգատով դրսեւորվի, երբ արդեն ուշ կլինի»։
Լեւոն Բադալյանը նշում է․ թոքի քաղցկեղի կանխարգելման համար առաջին խորհուրդը չծխելն է։ «Փաստ է, որ թոքի քաղցկեղի 80-90 տոկոսն առաջանում է ծխելուց։ Ամենահեշտը չծխելն է։ Իսկ մնացած քիչ տոկոսը, որը ծխելու հետ կապված չէ, արդեն կապված է մթնոլորտի ախտոտվածության հետ, ուտելիքի եւ ջրի, դա արդեն շրջակա միջավայրի խնդիրներն են։ Պետք է աշխատել միջավայրը մաքուր պահելու ուղղությամբ»։
Ուռուցքաբանը դրական է գնահատում հակածխախոտային օրենքը ընդունումը թոքի քաղցկեղը կանխարգելելու տեսանկյունից․
«Հակածխախոտային օրենքը, ինչպես ցույց է տվել միջազգային փորձը, նպաստել է ծխողների թվի նվազմանը եւ համապատասխանաբար թոքի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշների իջեցմանը, այնպես որ դա շատ լավ ծրագիր է, պետք է մեր երկրում լինի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր