Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

16 դեկ 2019 15:19

Ադրբեջանի դպրոցներում չինական նոր գլոբուսներ.Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Նախիջևանը

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր էջում գրում է.
«Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Նախիջևանը։


Թե ինչպիսի ոռնոց է այս թեմայով Ադրբեջանում, և ինչպիսի հարցեր են ուղղվում այդ երկրի մաքսային ծառայությանը և կրթության նախարարությանը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել։

Չինացիք, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարողանում են տեսնել ոչ միայն ներկան, այլև՝ ապագան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր