Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

21 դեկ 2019 15:22

Եթե իրական ընդդիմությունը ձախողի, կձախողվի նաև հեղափոխությունը.փակուղի է, քաղաքական միտքն անընդհատ պտտվում է նույն քայքայիչ առանցքի շուրջ

Հայաստանում հիմա քաղաքական համակարգը չափազանց պարզունակ է: Դրանից ելնելով՝ պարզունակ են նաև քաղաքականության վերաբերյալ մարդկանց ընկալումները: Լուսավոր Հայաստան կուսակցության 4 ամյակին հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի խոսքերով, ձևավորվել է սև ու սպիտակի միջավայր, բարի ուժերը պայքարում են չարերի դեմ, հեղափոխականները՝ հակահեղափոխականների. «Սա փակուղի է, քաղաքական միտքն անընդհատ պտտվում է նույն քայքայիչ առանցքի շուրջ: Մենք ասում ենք, որ քաղաքականությունն ու ընդհանրապես աշխարհը չեն կարող լնել սև ու սպիտակ, այն բազմագույն է, բազմաբևեռ, ու հենց այդ գույններն են հարստացնում քաղաքական կյանքը, պրոցեսներին տալիս միս ու արյուն»:


«Մենք ասում ենք, որ քաղաքականությունը հեղափոխական սրբերի, հերոսների և քաղաքական հանցագործների դիմակայություն չէ: Պետք է դուրս գալ այս քայքայիչ արհեստական շրջապտույտից և զբաղվենք իրական քաղաքական աշխատանքով: Այս շրջապտույտը տանում է բոլորիս էներգիան, ժամանակը, հանրային ուշադությունը, որևէ բան տեղից չի շարժվում»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը նաև նշեց, որ առանց որակյալ ընդդիմության Հայաստանի ապագան անորոշ է ու առկախված. «Մենք պետք է դուրս գանք հեղափոխական հռետորաբանությունից, մոռացության մատնենք ընդդիմադիր եզրույթը պղծող քաղաքական հանցագործներին ու լծվենք պետականաշինության գործին: Եթե իրական ընդդիմությունը ձախողի, կձախողվի նաև հեղափոխությունը, քանի որ քաղաքական համակարգը կմոնոպոլիզացվի, օրվա իշխանությունն էլ կվերածվի մոնոպոլ դիրքեր ունեցող հրեշի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր