Սփյուռքում կազմակերպություններ կան, որ «անունը կա, ամանումը չկա», դրանց հետ էլ գործ չենք ունենալու          Եթե Դավիթը կալանավորվի և նրան որևէ բան լինի, դա բոլորի խղճին է լինելու․ մի խումբ մտահոգ քաղաքացիներ դատախազության մոտ են       «Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է ԱԺ ընտրություններում առաջին 36 թեկնածուների ցանկը    

27 դեկ 2019 10:56

ՀՔԾ-ն քննում է Հրայր Թովմասյանին. ՍԴ-ի դիմաց ակցիա է ընթանում (ուղիղ)

Այսօր՝ առավոտյանՀատուկ քննչական ծառայությունը քննելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Հրայր Թովմասյանը հարցաքննվելու է Սահմանադրական դատարանի շենքում։
 Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասել է, որ Թովմասյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակում, իսկ թե ի՞նչ գործի շրջանակում՝ փաստաբանն տեղյակ չէ։



Նշենք, որ ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։
Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն  եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր