Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

27 դեկ 2019 16:35

Տեսանյութ. Նոր տարվանից հետո շաքարի գինը կթանկանա. ՏՄՊՊՀ նախագահ

Այսօր ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը անդրադարձել է նաև շաքարավազի շուկային: Այստեղ գնի կտրուկ իջեցում կա, ինչը տնտեսության համար այնքան էլ լավ չի, հայտարարել է Գևորգյանը:

«Ունենք բացասական բալանսի դիտարկում: Այս պահին շաքարի գինը 2017թ. հունվարի 391 դրամից իջել է 229 դրամ, հիմա 209 դրամով էլ կա, և սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների, հունվարին, կարծում ենք` շաքարը կթանկանա Նոր տարվանից հետո, որովհետև այս իջեցումը բնական չի համարվում, ՌԴ-ից մեծ պաշարներ էժան գնով մտնում են Հայաստան: Ես հասկանում եմ, որ գնորդների համար գների իջեցումը լավ է, բայց տնտեսության համար այդքան էլ լավ չէ»,- ասել  է նա:
Նա պարզաբանել է նաև, որ դա պայմանավորված է սուպերմարկետների քաղաքականությամբ.
«Սուպերմարկետները ունեն 5 մարկերային ապրանքներ, և շաքարի գինն իջեցնելով` գրավում են հաճախորդներին: Եթե դուք նայեք ձեր ռացիոնի մեջ շաքարի բաղադրիչն ինչքան է, կտեսնեք, որ փոքր տեղ է զբաղեցնում, բայց դուք հաստատ գինը հիշում եք` ի տարբերություն մյուսների, այսինքն` այս իջեցումները ոչ միշտ է, որ լավ են, սակայն ընդհանուր գինը իջել է, բացի այս անոմալ իջեցումից: Սա փաստ է»:

Գեղամյանը հավելել է, որ ՀՀ-ում արտադրված շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներմուծվածինը: Ռուսաստանը մեծ ծավալով շաքար է իրացնում, սա ևս լուրջ խնդիր է համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր