Կասկածահարույց իրավիճակ.Աղմկահարույց գործը կարճում են ու թաքուն պահում. ոստիկանությունը հակասում է վարչապետին

Եվ, ահա, մեր հրապարակումից հետո ոստիկանությունը սկսեց զբաղվել դրանով, սակայն ուշագրավն այն է՝ մեկ ամիս անց պարզ դարձավ, որ այդ առիթով քրեական գործ չի հարուցվել: Մասնավորապես, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղղակի հայտարարեց. «Ոստիկանությունը զբաղվել է այդ գործով եւ որոշել, որ հանցակազմ չկա գործ հարուցելու»:
Նկատեցի՞ք՝ մեր հրապարակումից մեկ ամիս անց գործ չհարուցելու մասին իրավապահների տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարը, այլ ոչ թե ոստիկանությունը:
Ինչո՞ւ. «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն: Այնտեղից ի պատասխան մեր հարցի՝ նշեցին. «Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն)»:
Իսկ մեր դիտարկմանը, թե ինչու ենք այդ մասին իմանում ոչ թե ոստիկանությունից, այլ առողջապահության նախարարից, նշեցին. «Ոստիկանությունը չբացահայտված նյութերի մասին հրապարակումներ չի անում, միայն պարզաբանումներ է տալիս»: Իսկապես ուշագրավ պատկեր է. նախ՝ առողջապահության նախարարը, կարծես թե, իր վրա է վերցրել ոստիկանության խոսնակի պարտականությունը, իսկ մյուս կողմից էլ՝ ստացվում է հակասություն ՀՀ վարչապետի խոսքերի եւ ոստիկանության համակարգի գործողությունների միջեւ: Բանն այն է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հստակ ընդգծեց, որ պետք է հասարակության ֆիքսած խախտումների հետեւից եւս գնալ եւ անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնել:
«Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել, եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ եւ տուգանել», – նշեց նա: Սակայն հետաքրքիր է, որ այս դեպքում լրատվամիջոցն անգամ համապատասխան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են «այլ ծախսի» անվան տակ գումարներ դուրս գրվում, դրանից մաս է առանձնացվում, հավաքվում «սեյֆում»՝ անհասկանալի, թե ում համար, բայց ոստիկանությունը անհասկանալի դրդապատճառներով դա համարել է իրավաչափ, որոշել, որ հանցակազմ չկա: Շատ կասկածահարույց իրավիճակ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում