Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

15 հուն 2020 15:37

Ռուզան Մանթաշյանը հայտարարել է, որ Դրեզդենի բալի կազմակերպիչները չեղարկել են իր ելույթն ադրբեջանցի տենորի պատճառով

Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը, որի պատճառով, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է ելույթ ունենալ փետրվարի 7–ին Դրեզդենի ամենամյա օպերային բալի բացման արարողությանը, հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ նրան անգամ չեն հրավիրել միջոցառմանը։
Երգչուհին իր Facebook–յան էջում հրապարակել է Agence Massis Opéra–ի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «թյուրիմացությունը», որի մասին խոսվում է Semper Opera Ball–ի մամլո հաղորդագրության մեջ, նպատակ ունի այս «հակամարտության» պատասխանատվությունը դնել Agence Massis Opéra-ի վրա:

Բանակցություններ առանց պայմանագրի
Հայտարարության մեջ նշվում է, որ Semper Operaball-ը պատրաստակամություն էր հայտնել հրավիրելու Ռուզան Մանթաշյանին` հանդես գալու փետրվարի 7-ին կայանալիք համերգի ընթացքում
«Իրոք, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն։ Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր», – նշվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշում են Agence Massis Opéra –ից, 2020թ. հունվարի 10-ին ստացվել է վերջին գրավոր հաղորդագրությունը, որում հայտարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու մասին, քանի որ «պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում ելույթ ունենալ նրա հետ»:
«Սա, հավանաբար, կազմակերպիչների համար ստեղծել է բավականին անհարմար իրավիճակ, բայց մենք մեր կատարողի համար ստեղծված այս անախորժ իրավիճակի զարգացման հարցում որևէ պատասխանատվություն չունենք։ Մենք կասկածի տակ չենք դնում Semper Opernball-ի հեղինակությունը և բոլոր ազգերն ու մշակույթները ներկայացնող կատարողների համար նրա հասանելիությունը», – նշվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր