Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 հուն 2020 15:56

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան. ինչ հանգամանքներում է հայտնաբերվել Գեորգի Կուտոյանի դին

Արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:
ArmLur.am-ը պարզեց, որ նախական տվյալներով, հրազենային վիրավորումը ստացվել է այն զենքից, որն ամրակցված է իրեն: Կուտոյանի դին հայտնաբերվել է Պարույր Սեւակի բնակարաններից մեկում, որը նա գնել էր 4 տարի առաջ:  Մենք պարզեցինք, որ բնակարանի պատերի վրա եղել են կրակոցների հետքեր: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նա դեպքի պահին տանը միայնակ է եղել:
Հավելենք նաեւ, որ նա մշտապես չէր բնակվում Երեւանում, քանի որ կրթական ծրագրի շրջանակներում ընտանիքի հետ մեկնել էր Լոնդոն՝ սովորելու:
Նշենք, որ Կուտոյանն ամուսնացած էր և  անչափահաս երեխաներ ուներ: Հավելենք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին եւ ազատվել է պաշտոնից թավշյա հեղափոխությունից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր