Ամեն ինչ արվելու է, որ ավագանին քվորում չունենա. ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. «Ժողովուրդ»          Ապրիլի 15-16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

20 հուն 2020 12:55

Ես պարտավո՞ր էի գնալու, բարեւած էլ չկանք, աղջիկ ջան. Ծառուկյանը` Կուտոյանի հոգեհանգստին չմասնակցելու մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանը անձամբ չի ճանաչել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ԲՀԿ խմբակցության պատգանավորները մասնակցել են նախկին ԱԱԾ տնօրենի հոգեհանգստին, քանի որ Տիրգրան Ուլիխանյանի բարեկամն է եղել Կուտոյանը:
«Ես պարտավո՞ր էի գնալու, բարեւած էլ չկանք, աղջիկ ջան: Եթե ասենք ես մարդուն ճանաչեի, կապ չուներ,  բայց մարդու հետ ես ծանոթ էլ չեմ եղել, բայց հարգել ենք որ Տիգրան Ուլիխանյանի որպես մորաքրոջ տղա, դրա համար էլ  գնացել են»,-ասաց նա:

Նշենք, որ երեկ ԱԱԾ  39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցել են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր