Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 հուն 2020 11:49

Տեսանյութ. Կառավարությունը 1.5 տարվա մեջ բիզնեսին վերադարձրել է 200 միլիարդ դրամի պարտք

«Նոր 100 փաստ՝ Նոր Հայաստանի մասին» խորագրով մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային ասուլիսը, որն այս անգամ անցկացվում է Կապանում։

«2 տարվա ընթացքում՝ 2018-2019թ.-ին կառավարությանը հաջողվել է պետբյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները: 2018թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020թ.-ի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները: Այսինքն՝ կառավարությունը 1.5 տարվա մեջ բիզնեսին վերադարձրել է 200 միլիարդ դրամի պարտք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
2019թ. երեք եռամսյակում Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5 տոկոս: 
2019թ.-ի ընթացքում գերակա ոլորտներում կառավարության որոշումներով հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով:

«Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3320 աշխատատեղ: 2018թ.-ին հաստատվել է 43 ծրագիր՝ մոտ 195 միլիարդ դրամ ներդրումային արժեքով և 3883 ակնկալվող աշխատատեղերով, ընդհանուր ներդրումային արժեքի աճը կազմել է գրեթե 10 տոկոս,- արձանագրեց Նիկոլ Փաշինյանը:
2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջը Հայաստանում ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է 81 հազարից ավելի նոր աշխատատեղ։ Նրա խոսքով՝ այս աշխատատեղերի բաշխվածության որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելացել են հատկապես բարձր աշխատավարձով աշխատատեղերը։ Դա, ըստ նրա, վկայում է տնտեսության խորքային փոփոխությունների մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր