Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

27 հուն 2020 15:30

Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել.Ղազախստանի մայրաքաղաքը բախվել է ձնե կոլապսի հետ

Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ բքի պատճառով։ ԱԴ ռեժիմ մտցնելու մասին երկուշաբթի՝ հունվարի 27-ին տեղեկացրել է հանրապետության ՆԳՆ փոխնախարար Յուրի Իլյինը, տեղեկացնում է Nur.kz-ը։
«Ներկայում սկսվելու է հանձնաժողովի՝ վեց շրջաններում արտակարգ դրություն մտցնելու նիստը։ Այնտեղ, որտեղ դժվարություններ կան, արտակարգ դրություն կհայտարարվի»,- ավելացրել է պաշտոնյան։ Խոսքը Աքմոլինսկի, Արեւելաղազախական եւ Պավլոդարի մարզերի մասին է։



Շրջաններում կազմակերպվել են օպերատիվ շտաբներ, որոնց կազմի մեջ են մտել ՆԳՆ, Ազգային գվարդիայի, պաշտպանության նախարարության եւ պետական այլ մարմինների ներկայացուցիչներ։
Ղազախստանի մայրաքաղաքը բախվել է ձնե կոլապսի հետ, նշում է պարբերականը։ Քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 20 մետր արագության։ Չեղարկվել են դասերը դպրոցներում եւ քոլեջներում, փակ են ճանապարհները, շատ ավիաչվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր