Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո          Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը       Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժած    

03 փետ 2020 15:45

Թե ինչ հետևանքներ կունենա Boeing-ի վթարը նկատած օդաչուի ձայնագրության հրապարակումը

Իրանցի դիսպետչերի և Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուի զրույցի ձայնագրության արտահոսքը կազդի Իրանի և Ուկրաինայի հարաբերությունների վրա: Այս մասին հայտնել է Իրանի քաղավիացիայի՝ պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը:

Նա բացատրել է, որ այդ ձայնագրության հրապարակումն օրենքի խախտում է: Իրանցի դիսպետչերի և ուկրաինական Boeing 737-800-ի հրթիռակոծումը նկատած օդաչուի զրույցի սղագրությունը փետրվարի 2-ի երեկոյան հրապարակել են ուկրաինական լրատվամիջոցները:
Ինքնաթիռն իջեցման պատրաստող օդաչուն ընթացքում նկատել է լույսի բռնկումներ, որ ասես հրթիռից են արձակվում: Նա դիսպետչերից հետաքրքրվել է՝ ի՞նչ է պատահել: Օդաչուն պնդել է, որ հրթիռն արձակվել է քաղաքի կողմից, ի պատասխան՝ դիսպետչերը տեղեկացրել է, որ իրենք էլ չեն հասկանում՝ որն է պայթյունի աղբյուրը, ապա հույս հայտնել, որ ինքնաթիռին դա որևէ կերպ չի վնասի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր