Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

07 փետ 2020 10:37

Դեռ «արջին» չսպանած, կիսում են նրա մորթին, որոշում, թե ովքեր են դառնալու ապագա ՍԴ դատավորներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում, դեռ «արջին» չսպանած, կիսում են նրա մորթին, որոշում, թե ովքեր են դառնալու ապագա ՍԴ դատավորներ։ «Առայժմ հայտնի է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, որը «նոն ստոպ» հարցազրույցներ է տալիս։ Ավելին` ՍԴ նախագահի պոտենցիալ թեկնածու` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերջին շրջանի «երկչոտ» պահվածքի ֆոնին կարող է նաև ՍԴ նախագահի հավակնություններ ունենալ։
Նա թիմի անդամ չէ, բայց եվրոպական կառույցների հետ լավ հարաբերություններ, փորձ ունի, լեզուներ գիտի։ Եվ այնպես չէ, որ Եվրոպան ահավոր դեմ է այն ամենին, ինչ տեղի է ունենում հայոց պառլամենտում, չմտածեք, որ սիրտները ցավում է Հայաստանի համար՝ իրենք զգուշացնում են, մնացածը մեր որոշելիքն է։ Եթե ուզում ենք բռնապետությունում ապրել՝ խնդրեմ»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր