Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

11 փետ 2020 13:59

Տեսանյութ.Զգուշացնում եմ այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի. սպառնալիքներ եմ ստաեել

Խորհրդարանի հայտնի նիստից հետո երկրում տեղի է ունենում ատելության բավականին մեծ գեներացիա, որի հետևանքով՝ ես, մեր կուսակցության անդամները, ինձ հարազատ մարդիկ ստանում ենք նամակներ. խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ես դրա վերաբերյալ գրառում եմ կատարել. որևէ իրավապահ մարմին չի ինձ հետ կապ չի հաստատել՝ հասկանալու համար, թե ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը: Պատկերացրե՛ք, քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը սպառնալիքներ է ստանում և իրավապահ մարմիններից զրո արձագանք: Այսինքն՝ դա նորմալ է, որովհետև այդ ատելության գեներացիան իշխանությունից է եկել, ինչո՞ւ պետք է իշխանությունն արձագանքի իր գեներացրած ատելությանը, բայց ես հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»,- ասաց նա:
Մարուքյանն ընդգծեց, որ խնդրել են հրապարակել սպառնալիքի տեքստը. «Հայհոյանքներ կային, չէի ուզում հրապարակել»,- նշեց նա և  հրապարակեց մի փոքր հատված. «Զգուշացնում եմ այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր