Իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է, որ նախկին են, ծախված են, սև են
![](https://www.pastinfo.am/news_images/317/948569_1/f5e465308d0340_5e465308d0385.thumb.jpg)
Նա նշեց, որ այս ընթացքում իրենց խմբակցության կողմից բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունն այն է, որ իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է, որ նախկին են, ծախված են, սև են։
«Ի՞նչ է եղել մեր մեջ, ոչ մի բան։ Ուղղակի մի հատ հարց կա, որ մենք համաձայն չենք։ Մի հարց կա, իրենք այլ կերպ են տեսնում, մենք այլ կերպ։ Եվ դրա համար մեզ պետք է այսպես անել։ Դուք նայեք մարդկանց որակը, սա է իրենց որակը, իհարկե բոլորին չի վերաբերում, սակայն բոլոր նրանց է վերաբերում, ովքեր այս օրերին լծված են ԼՀԿ-ի դեմ հակաքարոզչությամբ։ Իրենք իրենց կենսագրությունն են կասկածի տակ դնում, իրենց անցած ճանապարհն են կասկածի դնում ու իրենց են հարվածում»,-ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ երբ ԼՀԿ-ի դեմ 50 գրառում է լինում, դրանցից 5-ին պատասխան են տալիս. «Լավ այդ 5 հատ պատասխանն էլ չտա՞նք, կարող ենք դա էլ չտալ, բայց քաղաքականության մեջ ակնհայտ է, որ երբ ինչ-որ բան քեզ ասում են, չես պատասխանում, հետո դրա հետ կախված ես խնդիր ունենում»։