Փաշինյանը հայ Համայնքի հետ այս անգամ չհանդիպեց. Ինչո՞ւ է խուսափել հանդիպումից. «Հրապարակ»

Ինչո՞ւ, գուցե ժամանակի խնդի՞ր էր։ «Ոչ, համայնքային կառույցներից եղել է հանդիպման մեծ ցանկություն, սակայն Փաշինյանը խուսափել է»: Ո՞րն է խնդիրը։ «Գերմանական հայ համայնքի գլխավոր խնդիրներից առաջնայինը հայ հիվանդների, հիմնականում օնկոհիվանդների հարցն է, որոնց հիմա դեպորտ են անում Գերմանիայից, իսկ Հայաստանը հնարավորություններ չունի նրանց օգնելու, բուժումը նույնքան պատշաճ շարունակելու, միայն անցյալ տարի` այդ և այլ պատճառներով, 1000-ից ավելի մարդ է դեպորտ արվել։ Դա հաստատ տոնական-հեղափոխական` «դմփ-դըմփ, հու» հանդիպման հիմք չէր կարող լինել, այդ իսկ պատճառով էլ նա խուսափել է հանդիպումներից»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: