Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

18 փետ 2020 12:36

Տեսանյութ.Իշխանությունը սատանայի փնտրտուքի մեջ է. քարոզարշավի բառամթերքով ատելության քարոզի մեջ մեծ ներդրում ունի

«Իշխանությունը սամանադրական փոփոխությունների քարոզարշավի բառամթերքով ատելության քարոզի մեջ մեծ ներդրում ունի»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ Հայաստանն ահավոր բաժանումների մեջ է հիմա։ Ինչը որևէ օգուտ չի կարող բերել, Հայաստանը ռեսուրս չունի, հայ ազգին համախմբում է պետք, այլ ոչ  սևերի ու սպիտակների բաժանում։
«Հիմա պետք չէր ընդհանրապես նման գործընթաց սկսել։ Եվ մենք «ոչ»-ի շտաբ չենք ստեղծում, որովհետև ոչ քարոզենք և ասենք Հրայրը թող մնա՞։ Մենք նրան ասենք մնա՞։ Հրայրն իրենց հետ է վերջերս շամպայն խմել, մենք իր պաշտպանը չենք ։ Հետևաբար «ոչ»-ի քարոզարշավի մեջ մտնելն ընդհանրապես անիմաստ է և բացի այդ՝ երբ մի բան հակասահմանարդական է, դու ընդհանրապես դրա մասնակիցն ես դառնում՝ անկախ նրանից, թե որ կողմում կլինես։ Եվ իշխանությանն օդի պես պետք է, որ «ոչ»-ի շտաբ լինի, սատանայի փնտրտուքի մեջ են, գտնեն մեկին, իր վրա բարդեն երկրի պրոբլեմները, և դրանով ժողովրդին ստիմուլացնեն, տանեն ընտրական տեղամասեր։ Մենք որևէ կերպ չենք լինելու այդ պրոցեսի մասը»,- ասել է Մարուքյանը։
Ըստ նրա, ԼՀԿ կողմակիցները պետք է չմասնակցեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, քանի որ այն հակասահմանադրական գործընթաց է.

«Քաղաքացիները պետք է որոշեն՝ մասնակցել, թե ոչ։ Սա Հայաստանի զարգացման օրակարգում որևէ դեր չունեցող գործընթաց է, իշխանությունը մեզ մտցնում է այս անիմաստ գործընթացի մեջ։ Հայաստանի առաջ ավելի կարևոր խնդիրներ կան ծառացած»։
Ավելին՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր