Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի       Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը    

25 փետ 2020 16:29

Ապրիլին արդեն մարդկանց վրա կթեստավորեն կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը

Կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը, որը գիտնականները մշակում են ԱՄՆ-ում, պատրաստ է մարդկանց վրա թեստավորմանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

mRNA-1273 պատվաստանյութը ստեղծել է Moderna դեղագործական ընկերությունը՝ ԱՄՆ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) հետ համատեղ: Արտադրողը պնդում է, որ իրեն հաջողվել է դեղամիջոցը ստեղծել ռեկորդային կարճ ժամանակում: Դրանից բացի, NIAID-ի ղեկավարի խոսքով՝ պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա փորձարկումներին:

2020 թվականի ապրիլին ընկերությունը կընտրի 20-25 առողջ կամավորների, որ նրանց օգնությամբ որոշի դեղամիջոցի անվտանգ դեղաչափը, ինչպես նաեւ արդյունավետությունը: WSJ-ի տեղեկություններով՝ թեստերի արդյունքները հասանելի կլինեն 2020 թվականի հուլիսին կամ օգոստոսին: Պարբերականը, սակայն, նշում է, որ տեխնոլոգիայի արդյունավետությունը, որն օգտագործում է Moderna-ն, մինչ հիմա ապացուցված չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր