Փետրվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ»       Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»    

03 մար 2020 17:30

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել հարսի կողմից սկեսուրին խեղդամահ անելու դեպքից

Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ի առավոտյան, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում վերջինս խեղդամահ է արել սկեսուրին:


31-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր