Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

09 մար 2020 17:34

Կողքի հողը թափվել է և ծածկել իրենց. մանրամասներ Ներքին Չարբախում տեղի ունեցած դեպքից

«Տրուբեքը քաշելու ժամանակ կողքի հողը թափվել է և իրենց ծածկել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց երեկ Ներքին Չարբախում տեղի ունեցած դեպքից մահացած 38-ամյա Գագիկ Ղ.-ի հոր ընկերը՝ Հարություն Անտոնյանը։

Նա նշեց, որ տեխնիկան է փորել, իրենք խողովակներն են քաշել:
Հ.Անտոնյանի խոսքով,  աշխատանքներն արդեն ավարտին էին հասնում «Վերջին կետն է, այդտեղ պետք է միացում տային, երևի ասել են վերջացնենք, նոր գնանք էլի, որ վաղն էլ չգանք։ Կարող է չաշխատեին, գային տուն, առավոտ գային, արդեն փլված լիներ»։

Նա ասաց, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ էին, ինքը ճանաչում էր Գագիկին: Եռյակ երեխաների հայր էր:

Հիշեցենք, որ նախօրեին Ներքին Չարբախ 1-ին և 11-րդ փողոցների խաչմերուկում ջրագծի անցկացման համար փորված մոտ 4 մ խորությամբ փոսի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. Գարեգին Մ.-ն (ծնված 1968 թ.) և Գագիկ Ղ.-ն (ծնված 1982 թ.) հայտնվել են փոսում՝ մոտ 1 խմ հողաշերտի նստվածքի տակ: Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել Գարեգին Մ.-ի և Գագիկ Ղ.-ի դիերը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր