Տեսանյութ.Արդեն իսկ ունենք պայմանավորվածություն բանկերում և հիմնադրամներում զինծառայողների վարկերի վերակառուցման, տույժ-տուգանքների ներման
«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը քարոզարշավի ընթացքում շարունակում է հանդիպումները ազգաբնակչության հետ: Հանդիպումներից մեկի ժամանակ, երբ հարց բարձրացվեց զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ Արայիկ Հարությունյանը նշեց, որ զինծառայողների, սպաների խնդիրները մշտապես գտնվելու են իր ուշադրության կենտրոնում. «Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ բանկերում և հիմնադրամներում վարկերի վերակառուցման ու ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների խնդիրը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում և այդ ամբողջ ցանկում ընդգրկված մեր սպայական անձնակազմի վարկերի վերակառուցման խնդիրը լուծվելու է: Արդեն իսկ ունենք պայմանավորվածություն ղեկավարության հետ, որ հաշվարկված տույժ-տուգանքները ներվելու է, և իհարկե ստեղծելու ենք ավելի նպաստավոր պայմաններ»,- նշեց Արայիկ Հարությունյանը, հավելելով, որ զինծառայողների և նրանց ընտանիքների կենցաղային պայմանների բարելավման նպատակով տարվող պետական հատուկ քաղաքականությունը լինելու է շարունակական, և դա իրագործվելու է տարբեր գործիքակազմերի միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում
]