Հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ          Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի       Սա հնարավորություն է հիշելու, ընդգծելու անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան Հայաստանին և ֆրանսիացիներին՝ հայերին    

14 մար 2020 12:16

Կսահմանափակվի Հայաստան-Վրաստան ցամաքային եւ օդային հաղորդակցությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունների սահմանափակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների եւ պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչեւ 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը:
Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներին եւ նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին եւ նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:
Հայաստան եւ Վրաստանի միջեւ շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասված է հաղորդակցության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր