Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, նպատակը հասնել իրավիճակի, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն          Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ       Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը    

16 մար 2020 13:25

Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի.արտակարգ դրություն ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը ամերիկյան առեւտրային ցանցերի ղեկավարների հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին երկրում պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր ղեկավարները [Առեւտրի ցանցերի] սերտորեն համագործակցում են դաշնային կառավարության, Սենատի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ` պարենային ապրանքների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մշտական առկայությունն ապահովելու համար: Նախագահը հեռախոսազրույցի մասնակիցներին հիշեցրել է, որ այդ մոտեցումը տարածվում է ամբողջ երկրի վրա: Յուրաքանչյուր խանութ կարող է օգնել ամերիկացիներին հանգիստ եւ վստահ զգալ, որ խանութներում առկա են բոլոր անհրաժեշտ ապրանքները»,- նշվում է հայտարարության մեջ: Հաղորդվում է նաեւ, որ մթերքներ եւ այլ ապրանքներ նախօրոք գնելու որեւէ անհրաժեշտություն չկա:
Թրամփը համազգային արտակարգ դրություն է հայտարարել մարտի 13-ին: Դա թույլ կտա հեշտացնել  վիրուսի տարածման դեմ պայքարի համար դաշնային բյուջեից քաղաքային եւ նահանգային իշխանություններին միջոցներ հատկացնելու գործընթացը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր