«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

16 մար 2020 14:47

Ըստ մասնագետների՝ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի թուլացում կլինի

COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հերթական ալիքները  կարող են ապագայում ավելի մեծ քանակությամբ մարդկանց վարակել,  սակայն գնալով ավելի կթուլանան, գրում է lenta.ru-ն։

Մասնագետները մանրամասնել են, որ նոր տեսակի կորոնավիրուսն անընդհատ մուտացիայի է ենթարկվում, ուստի, հիմնվելով  2002 և 2012 թվականների համաճարակների վրա, կանխատեսվում է, որ ժամանակի հետ հիվանդության պաթոգենը կթուլանա։ Գիտնականների կարծիքով՝ կենդանիներից մարդկանց փոխանցվող կորոնավիրուսների համար հատուկ է ագրեսիվ հատկանիշների վերացումը։

Գիտնականները նաև նշել են, որ կորոնավիրուսի արագ տարածմանը նպաստում է այն փաստը, որ երիտարդներին հիվանդությունն արագ է փոխանցվում, հաճախ նաև արտահայտվում է առանց որևէ ախտանշանի։

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր