Իտալիան կորոնավիրուսի զոհերի թվով գերազանցել է Չինաստանին

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ երկրում հինգշաբթի վարակակիրների ընդհանուր թիվը 35 713-ից հասել է 41 035-ի, ինչը 15%-անոց աճ է:
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 245 900 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։ Վարակից ապաքինվել է ավելի քան 88 465 մարդ։
Մինչ եվրոպական կառավարությունները պայքարում են արագ տարածվող համավարակի դեմ, Չինաստանն առաջին անգամ վարակման որևէ նոր դեպքի մասին չի հայտնել:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: