Տեսանյութ.Էջմիածնի տարեց բնակչուհու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, ունի ջերմություն, սակայն թեստ չի հանձնել, չի հոսպիտալացվել. «Փաստինֆո»

Բայց ես երկու օր ջերմություն եմ ունեցել՝ 37 աստիճան, ուղղակի ուժեղ անձրևներ էր, չկարողացա գնալ: Երեկ անձրև չկար, գնացի առավոտ շուտ: Ասեցի՝ վատ եմ զգում, ջերմություն ունեմ: Իրենք ջերմաչափ տվեցին՝ ջերմությունս 37 աստիճան էր: Նա լսեց ինձ, ոչինչ չասեց: Ասեցի՝ բժշկուհի, ուզում եմ նկարվել, ինքն ասեց՝ բայց ինչի համար ես ուզում նկարվել, ասացի՝ ես կասկածում եմ թոքերս, ինչից է ինձ մոտ ջերմություն 37-37,5: Նա էլ ասաց՝ ինչ նկարվես, ոչինչ չկա քո մոտ, թոքերդ լսել եմ, որ գնաս կասեն՝ այս ինչ բժիշկ է, ոչինչ չի հասկանում»,- պատմեց Էջմիածին քաղաքի բնակչուհի Է.Ասատրյանը:
Նրա խոսքով՝ համառելուց հետո բժիշկն ուղեգիր է տվել և ինքն անցել է ռենտգեն հետազոտություն, որից հետո բժիշկը արդյունքները տարել է թաղամասային բժշկուհու մոտ և այդ ժամանակ վերջինս ասել է, որ թեթև խզոցներ է լսել եւ միայն դրանից հետո կնոջ նկատմամբ բուժում է նշանակվել, սակայն առանց հոսպիտալացնելու ցուցումի։
«Նշանակումներն արել են՝ եկել եմ տուն: Երեկ ստացել եմ առաջին ասեղը, հիմա բոլորն էլ վախենում են գալ և սրսկել: Ես էլ մնացել եմ առանց սրսկվել: Երեկ խնդրել եմ, որ հորեղբորս աղջիկը գա, նա դիմակով և ձեռնոցներով մոտեցավ, սրսկեց ու էլ չեկավ»,- ասաց նա՝ ահազանգելով, որ զրկվել է բուժօնգություն ստանալու հնարավորությունից։ Վերջինս ապրում է միայնակ։
Հարցին, թե արդյո՞ք այս պահին ունի ջերմություն, կինն ասաց, որ այս պահին չունի, որովհետև դեղեր է օգտագործում:
«Երբ ջերմությունս բարձրանում էր 37-37,5՝ խմում էի Նուրոֆեն»- ասաց նա:
Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք պոլիկլինիկայում իրեն առաջարկել են կորոնավիրուսի թեստ անցնել, նա բացասական արձագանքեց՝ նշելով, որ ոչինչ չեն առաջարկել և ռենտգեն հետազոտություն անցել է ստիպողաբար:
Ստացած ահազանգի մասին «Փաստինֆո»-ն տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարին, որն ի պատասխան նշեց, որ Պոլիկլինիկայում կորոնավիրուսի թեստ չեն անցնում, այլ՝ համապատասխան ցուցումով թեստն անցնում են համապատասխան հիվանդանոցում: Ահազանգած կնոջ տվյալները «Փաստինֆո»-ն փոխանցել է նաեւ նախարարությանը։