Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 մար 2020 11:35

Ավելի քան 20 000 մարդ համաձայնել է «փորձադաշտ» ծառայել նոր տեսակի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար

Ավելի քան 20 000 մարդ համաձայնել է որպես «փորձադաշտ» ծառայել նոր տեսակի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար, գրում է wsj.com կայքը։

Կամավորները գրանցվել են hVIVO բրիտանական հետազոտական խմբի ծրագրին։ Քանի որ նոր տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված թոքաբորբի բուժման որևէ երաշխավորված եղանակ չի հայտնաբերվել, նրանք կամավորներին կվարակեն ոչ թե SARS-CoV-2-ով, այլ նույն ընտանիքին պատկանող նմանատիպ այլ վիրուսով։
Վարակումից հետո վարակակիրները կարանտինի մեջ կանցկացնեն երկու շաբաթ։ Փորձարկումներին մասնակցելու համար նրանցից յուրաքանչյուրին 3500 ֆունտ ստերլինգ կվճարեն (2,014,268 դրամ)։

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունն իր հերթին մարտի 20-ին հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպի փորձարկումները սկսելու մասին։
«Ռոսպոտրեբնադզոր»-ին ենթակա վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնում առավելագույն կարճ ժամանակահատվածում վեց տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա հիմնված պատվաստանյութի նախատիպեր են ստեղծվել։ Գիտնականների խոսքով՝ պատվաստանյութերը հասանելի կլինեն 2020 թվականի վերջին եռամսյակում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր