Մենք պետք է շատ զգույշ լինենք ցանկացած ապրանքի մշակման հարցում․Աշխարհում կորոնավիրուսի դեմ մոտ 20 պատվաստանյութ է մշակվում
![](https://www.pastinfo.am/news_images/303/907527_1/e07f54f39bac0f89e2dffd3ec96efec2_thumb.thumb.jpg)
«Գիտահետազոտական կենտրոններն ամբողջ աշխարհում արագացնում են կորոնավիրուսային պատվաստանյութի մշակումը։ Ներկայում մշակվում է COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ առնվազն 20 պատվաստանյութ: Նրանց առաջին կլինիկական փորձարկումներն արդեն սկսվել են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարիա վան Կերխոուվը։
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայնը կարևորել է պատվաստանյութի ստեղծման ժամանակ բոլոր նախազգուշական միջոցների պահպանումը:
«Միակ բանը, որ կարող է ավելի վտանգավոր լինել վատ վիրուսից, վատ պատվաստանյութն է։ Մենք պետք է շատ զգույշ լինենք ցանկացած ապրանքի մշակման հարցում, որը հավանաբար կներկայացվի մոլորակի բնակչության մեծ մասին»,-հավելել է նա։