Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

02 ապր 2020 14:34

Օրեր առաջ մահացած երգչուհին թոքաբորբ է ունեցել,քույրը նույնպես վատառողջ է․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց Օպերայի և բալետի թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին:

Թե ի՞նչ աշխատանք է տարվել պարզելու՝ կորոնավիրուսի՞ց է երգչուհին մահացել, թե՞ ոչ․ նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  պարզաբանեց, որ խոսել է երգչուհու հարազատների հետ։ Պարզվել է, որ կինն ապրել է միայնակ, թոքաբորբ է ունեցել, թե ոչ, դա դիահերձարանը պետք է հաստատի։ Սակայն նշեց, որ Շտապօգնության կանչ է գրանցվել, այցելել են հիվանդին, հրավիրել թեստավորում անցնել և հոսպիտալացվել, սակայն վերջինը հրաժարվել է՝ ասելով, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, սակայն առավոտյան մահը վրա է հասել։

Ալինա Նիկողոսյանը նշեց, որ երգչուհու շփման շրջանակը պարզվում է, քույրը նույնպես վատառողջ է և մասնագետները կապ են հաստատել վերջինի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր