Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

06 ապր 2020 15:45

Հակառակորդի արձակած գնդակը զինծառայողի թոքի կողքով է անցել. Նրան Արցախից տեղափոխել են Երեւան

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արայիկ Շախպազյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:


«Կրծքավանդակի շրջանում է վիրավորում ստացել: Ասում են գնդակը թոքի կողքով է անցել: Վիճակը կայուն է և բարեբախտաբար կյանքին վտնագ չի սպառնում»,-ասաց Մամիկոն Ասլանյանը հավելելով, որ այս պահին Արայիկին տեղափոխում են Երևանի զինվորական հոսպիտալ:


Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին` ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. Ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Նա անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր