Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

08 ապր 2020 13:57

Կա ցրտահարության վտանգ

Հայաստանում ապրրիլի 8–ի լույս 9–ի գիշերը ջերմաստիճանը կնվազի. կա ցրտահարության վտանգ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Նա մասնավորապես նշել է.


«Հարգելի գյուղատնտեսներ, կրկին հիշեցնում ենք։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»։

Հիշեցնենք, որ Գագիկ Սուրենյանը ապրիլի 6–ին էլ էր գրառում կատարել, նշելով, որ ՀՀ հովտային եւ նախալեռնային գոտում նշված օրերին կա ցրտահարության վտանգ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր