Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

09 ապր 2020 10:56

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած քաոսը կարող է սերունդներ ձգվել. Քիսինջեր

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած քաղաքական եւ տնտեսական քաոսը կարող է սերունդներ ձգվել: Այս մասին ասվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի` The Wall Street Journal ամսագրում հրապարակված հոդվածում:


Նախկին դիվանագետը կորոնավիրուսի պանդեմիան աննախադեպ մասշտաբի եւ գլոբալության վտանգ է անվանել: Մարդկության երջանկությունը եւ ազգերի բարգավաճումը, ըստ 96-ամյա քաղաքական գործչի, հնարավոր են միայն կառավարությունների նկատմամբ մարդկանց վստահության դեպքում: Միայն իշխանությունները պետք է կանխատեսեն մոտեցող աղետները, հաղթահարեն դրանք, ապա վերականգնեն կայունությունը: COVID-19 համավարակի ավարտից հետո պետական կառավարման շատ ինստիտուտների նկատմամբ դատավճիռ կկայացվի` ձախողում, արձանագրում է Քիսինջերը: Պետք է ոչ միայն պայքարել կորոնավիրուսի դեմ, այլեւ աշխատել «հետվիրուսային» աշխարհակարգի ստեղծման ուղղությամբ, ամփոփում է քաղաքական գործիչը:

COVID-19 կորոնավիրուսի պանդեմիան տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` վարակվել է ավելի քան 1.35 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 79 հազար մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր