Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

10 ապր 2020 16:35

Հազվագյուտ հիվանդության պատճառով կինը ստիպված է մթության մեջ ապրել.ամուսնուն նվաճել է բրազիլուհու կյանքի պատմությունն ու ներքին ուժը

Բրազիլական Ֆորտալեզա քաղաքից 29-ամյա Կարին դե Սոուզան տառապում է մաշկի հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով ստիպված է ապրել մթության մեջ եւ անգամ տանն օգտվել արեւապաշտպան քսուքից:


Daily Mail պարբերականը հայտնում է, որ դեռեւս 3 տարեկանում աղջկան ախտորոշել են պիգմենտային կսերոդերմա՝ ժառանգական ծանր հիվանդություն, որը մաշկը չափազանց զգայուն է դարձնում ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ:


Նրա մաշկի վրա ուլտրամանուշակագույնի ցանկացած ազդեցություն կարող է բերել քաղցկեղի զարգացման, ուստի Կարինը ստիպված է օգտվել ամենահզոր արեւապաշտպան քսուքներից եւ այն թարմացնել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, իսկ տան վարագույրները մշտապես փակ են: Կարինը փողոց կարող է դուրս գալ միայն երեկոյան կամ անձրեւոտ օրերին, այն էլ միայն բժշկին այցելելու նպատակով:


Կինն արդեն 130 վիրահատության է ենթարկվել, որոնց ընթացքում մասնագետները հեռացրել են մաշկի արեւից վնասված հատվածները: Նրանք ստիպված էին հեռացնել նաեւ պացիենտի վերին շրթունքն ու քթի մի մասը:


Չնայած բոլոր դժվարություններին, Կարինը փորձում է պահպանել դրական տրամադրվածությունը: Նրան շատ է աջակցում ամուսինը՝ Էդմիլսոնը, որի հետ ծանոթացել է 3 տարի առաջ համացանցում. տղամարդուն նվաճել է բրազիլուհու կյանքի պատմությունն ու ներքին ուժը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր