Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

11 ապր 2020 10:45

Գիտնականները պարզել են, թե ինչու է արծաթը սպանում մանրէները

Ամերիկացի գիտնականները նանոմակարդակում պարզել են, թե ինչպես են արծաթի իոնները ներգործում մանրէների վրա, ներառյալ հակաբիոտիկների նկատմամբ դիմացկունները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Applied and Environment Microbiology ամսագրում:

Արծաթի հակամանրէային հատկությունները հայտնի են դարեր շարունակ, չնայած մինչ այժմ դեռևս բացահատված չէ, թե հատկապես ինչպես է արծաթը սպանում մանրէները: Ավանդաբար, արծաթի հակամանրէային ազդեցության ուսումնասիրությունները սահմանափակվել են արծաթ պարունակող պատրաստուկներով մշակված օրգանիզմների հատկությունների համեմատությամբ, որը միայն քանակական գնահատական է տվել՝ թույլ չտալով հասկանալ միկրոօրգանիզմների վրա մետաղի ներգործողության ֆիզիկական մեխանիզմը:

Արկանզասի համալսարանի ամերիկացի գիտնականները մոլեկուլային մակարդակում վերլուծել են կենդանի մանրէների սպիտակուցների վրա արծաթի իոնների ներգործման գործընթացը: Դրա համար նրանք օգտագործել են տեսաբերման առաջադեմ տեխնիկա՝ ֆոտակտիվացված տեղայնացման մանրադիտակի միջոցով առանձին մասնիկների հետևելու մեթոդը՝ ժամանակի մեջ որոշակի սպիտակուցների դինամիկան մանրէաբանական ուսումնասիրությունների համար մոդելային օրգանիզմ հանդիսացող աղիքային Escherichia coli ցուպիկներում դիտարկելու համար:

Սպիտակուցների պահվածքը ուսումնասիրելուց հետո գիտնականները նկատել են, որ արծաթի իոնները մանրէներում առաջացնում են ԴՆԹ-ի զուգակցված թելերի տարանջատում և սպիտակուցի ու ԴՆԹ-ի միջև կապի թուլացում:


Կալորաչափական վերլուծությունները հաստատել են, որ ԴՆԹ-ն և արծաթի իոնները փոխազդում են ուղղակիորեն:


«Վերջնարդյունքում մենք ցանկանում ենք օգտագործել այս նախագծի միջոցով ձեռք բերված նոր գիտելիքներն արծաթի նանոմասնիկների հիման վրա ավելի արդյունավետ հակաբիոտիկներ ստեղծելու համար»,- նշել են գիտնականները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր