Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

23 նոյ 2023 16:55

Ինչո՞ւ են հրաժարվում հակաբիոտիկների նոր տեսակների ստեղծումից

Խոշոր հետազոտական դեղագործական ընկերությունները գնալով ավելի դժկամորեն են իրականացնում, կամ նույնիսկ հրաժարվում են հակաբիոտիկների նոր տեսակների ստեղծումից: Պատճառը տնտեսական է. հետազոտությունների և շուկայավարման համար ներդրումային ծախսերը մեծ են, իսկ դեղամիջոցներն արտադրողներին մեծ շահույթ չեն բերում, հայտնում է Deutsche Welle-ն։

Բժշկության հասանելիության հիմնադրամ կազմակերպությունը ձգտում է  ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի դեղամիջոցները հասանելի լինեն հիվանդներին ամբողջ աշխարհում: Այս անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը հիմնված է Նիդեռլանդներում, լուրջ սպառնալիք  է տեսնում հակաբիոտիկների հանդեպ վարակիչ հիվանդությունների հարուցիչների կայունության պատճառով և կոչ է անում ավելի մեծ ջանքեր գործադրել դեղագործական արդյունաբերության ոլորտում հակաբիոտիկների հետազոտության և արտադրության հարցում:

Ըստ Drug Manufacturers Association-ի, ամբողջ աշխարհում միայն 68 նոր դեղամիջոց է  կլինիկական փորձարկում անցնում, իսկ 292 նախագիծ գտնվում է նախակլինիկական հետազոտության փուլում: Սա բավարար չէ, կարծում են փորձագետները։

Ամենամեծ խնդիրը հակաբիոտիկների հանդեպ կայունության աճն է, որը  բազմաթիվ մահերի պատճառ է դառնում: The Lancet-ի 2022 թվականի հրապարակումն ամփոփում է այս երևույթը: Եզրակացություններից մեկը հետևյալն է. հակաբիոտիկների հանդեպ կայունության հետ կապված մահերի թիվն ամբողջ աշխարհում հասնում է հինգ միլիոնի: Ընդ որում գիտնականները դեռ չգիտեն՝ մահվան  պատճառը սկզբնական հարուցիչներն են եղել, թե կայունությունը: Այս խնդրից ամենաշատը տուժում է արևմտյան Սահարայի շրջանը։

Զարգացած արդյունաբերական երկրները նույնպես պայքարում են այս մարտահրավերի դեմ։ Ուստի, նիդեռլանդական  հիմնադրամը շտապ կոչ է անում ստեղծել նոր հակաբիոտիկներ և պատվաստանյութեր:

Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը զարգանում է շատ ավելի արագ, քան նոր դեղամիջոցներ են ստեղծվում: Ընդ որում, ինչպես նշում են մասնագետները, այսօր լճացման փուլում են գտնվում ոչ միայն հակաբիոտիկների նոր տեսակների հետազոտությունն ու ստեղծումը, այլև դեղերի արտադրության գործընթացն ամբողջությամբ։

Հակաբիոտիկներ արտադրող ընկերությունների մեծ մասը խոշոր կոնցեռններ են, որոնք հաճախ պատասխանատու են ավելի քան 200 դեղամիջոցների համար: Եթե այս ընկերությունները փոխեն իրենց ռազմավարությունը և դադարեցնեն հակաբիոտիկների արտադրությունը, երկրների միջին և ցածր եկամուտ ունեցող  բնակիչները  չեն կարողանա դրանք ձեռք բերել: Մասնագետները հիշեցնում են, որ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են մահանում, քանի որ չեն ստանում անհրաժեշտ դեղամիջոցները։ Բժշկության հասանելիության հիմնադրամն աշխարհի ավելի քան 100 երկիր  ճանաչել է  խնդրահարույց, որտեղ դեղերի պարզեցված հասանելիությունը հրատապ է: Նոր հակաբիոտիկներից ընդամենը մի քանիսն են հասանելի այս երկրներից ավելի քան տասում: Այսպիսով, հավանականությունը, որ նոր հակաբիոտիկները հասանելի կդառնան այս երկրների բնակիչներին, քիչ է։

Հակաբիոտիկների նոր տեսակների ստեղծումը դեռ խնդրի լուծում չէ։ Կարևոր է համոզել բժիշկներին դադարեցնել հակաբիոտիկների չափից ավելի օգտագործումը:

Բժշկության հասանելիության հիմնադրամը նաև փորձում է ազդել հակաբիոտիկներ արտադրող ընկերությունների վրա, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց մարքեթինգային և վաճառքի պարտականությունները՝ միևնույն ժամանակ չխրախուսելով բժիշկներին այդ դեղերը չափից ավելի նշանակելուց: Հենց այս մոտեցումն է նպաստում հիվանդի հակաբիոտիկների հանդեպ կայունության զարգացմանը:

Որոշ ընկերություններ սկսել են հիվանդանոցներին և հետազոտողներին ներկայացնել կայունության զարգացման մասին իրենց տեղեկատվությունը: Օրինակ, ամերիկյան խոշոր դեղագործական Pfizer ընկերությունը հրապարակել է իր ներքին վերահսկողության ծրագրի տվյալները հասանելի ռեեստրում։ Սա առնվազն առաջին քայլն է ճիշտ ուղղությամբ։ Որոշ դեղագործական հետազոտական և արտադրական ընկերություններ մշակել են շուկայական ռազմավարություն արդեն իսկ ստուգված դեղերի համար, որպեսզի դրանք ավելի արագ տարածվեն և օգտագործվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր