Մայիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մեկ ժամում հասցնում է ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրել, որը նման է նախընտրական քարոզարշավին աջակցելու       Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին «BMW»-ն հայտնվել է ձորակում, կա 1 զnհ, 3 վիրավnր    

18 ապր 2020 16:29

Ադրբեջանն այս շաբաթ ավելի շատ կրակոցներ է արձակել Արցախի ուղղությամբ

Ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1800 կրակոց:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Նշենք, որ ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1200 կրակոց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր